Փոխվարչապետերի որոշումներ

7 Հուլիսի 2021, 552 - Ա

«ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամադեա» բժշկական ասոցիացիայի (Аsociacion medica amigos de Аrmenia) կողմից վիրավոր զինվորների վերականգնողական բուժմանն աջակցելու նպատակով «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված Polyter Evo վերականգնողական սարքավորումների (մեկ տեղ, 20.5 կգ ընդհանուր քաշով, 8,824.86 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 45 եվրո փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: