Փոխվարչապետերի որոշումներ

7 Հուլիսի 2021, 561 - Ա

«ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Բաբկեն Դանիելյանի կողմից (անձնագիր՝ FP2421179)՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, պատերազմից տուժած ընտանիքներին և զինվորներին անհատույց բաշխելու նպատակով, «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 1,805 կգ ընդհանուր քաշով, 10,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,280 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 հավելված

Արխիվ

2024

2023