Փոխվարչապետերի որոշումներ

7 Հուլիսի 2021, 555 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց անհատույց բաշխելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բեռի (151 տեղ, 2,880 կգ քաշով, 10,915 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 5,950 եվրո փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները՝ Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված