28 Հունիսի 2021, 539 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02273477) 2021 թվականի հունիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 60,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 10-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագրի մասին» N 102-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: