Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2021, 540 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2021 թվականի մայիսի 13-ին կնքված N 45-Լ պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդ ցեմենտի մատակարարում` 10,733,333.4 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քարարտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2021 թվականի մայիսի 13-ին կնքված N 06/21 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ֆելզիտե սալիկների մատակարարում` 9,666,242.97 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: