Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունիսի 2021, 523 - Ա

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱԿԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից իրականացվող` 39,834,196.67 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02521471) 2021 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 6,835,416.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01223655) 2021 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 790,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված