23 Հունիսի 2021, 506 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պաըմանների բարելավում» ծրագրի մասին» N 403-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-21/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 1,770,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկա-Կատրին-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05536981) 2021 թվականի մայիսի 6-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-21/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում` 880,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: