Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2021, 511 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,476,484,000 դրամ» բառերը փոխարինել «1,485,554,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Դրիմ թեչ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00173527) 2021 թվականի հունվարի 8 ին կնքված N ԴԹ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի ծառայությունների մատուցում՝ 5,580,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դրիմ թեչ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00173527) 2021 թվականի մայիսի 14 ին կնքված N ԴԹ-05/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի ծառայությունների մատուցում՝ 3,490,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

հավելված