Փոխվարչապետերի որոշումներ

18 Հունիսի 2021, 503 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 345-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 345-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «1,374.07 կգ ընդհանուր քաշով, 16,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «1,383.4 կգ ընդհանուր քաշով, 20,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,300 ԱՄՆ դոլար» բառերով.
2) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված