Փոխվարչապետերի որոշումներ

18 Հունիսի 2021, 502 - Ա

«ԼՈՒԿԱՇԻՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայոի Կոլոմբոս քաղաքի «Հայ երեխաների աջակցության» հիմնադրամի կողմից որպես
օժանդակություն «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվի հասցեով ուղարկված բեռի ( 7,540 կգ ընդհանուր քաշով, 2,490
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, փոխադրման ծախսերը կազմել են 2,220,540 դրամ, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր