18 Հունիսի 2021, 493 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Համբուրգի Տեխնիկական միկրոբիոլոգիայի ինստիտուտի կողմից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հասցեով
ուղարկված լաբորատոր սարքավորումների ցանկը (4 տեղ, 585 կգ ընդհանուր քաշով, 61,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 1,177,002 դրամ)՝ համաձայն հավելվածի, ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: