Փոխվարչապետերի որոշումներ

17 Հունիսի 2021, 489 - Ա

ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02819088) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մարտի 21 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023