Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2021, 470 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2021 թվականի ապրիլի 22-ին կնքված
N ARDA-HC-04-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 13-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Արմեն Երզինգյանի համար տան պատրաստում» ծրագրի մասին» N 396-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: