11 Հունիսի 2021, 468 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2021 թվականի մայիսի 19 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի ժապավենների ձեռքբերում՝ 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի մայիսի 13 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակ լվացող հեղուկի ձեռքբերում՝ 666,666 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Քոմփսթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02569061) 2021 թվականի մայիսի 19 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2,438,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էյչ Վի Էյ Սի Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00196667) 2021 թվականի մայիսի 18 ին կնքված N 1305 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեխանիկական համակարգերի նախագծային փաստաթղթերի մշակում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: