Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2021, 473 - Ա

«ԲԱՐՁՈՒՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ-ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Ֆրանկֆուրտի հայ համայնքի կողմից «Yan logistics» կազմակերպության միջոցով «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական, հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (13 տեղ, 254 կգ ընդհանուր քաշով, 2,650 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 846.33 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական, հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023