10 Հունիսի 2021, 458 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 12-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագրի մասին» N 114-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ և 9-րդ կետերում «2021 թ. մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2021 թ. սեպտեմբերի 30-ը» բառերով: