Փոխվարչապետերի որոշումներ

1 Հունիսի 2021, 450 - Ա

«ՇՈՂԻԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել որպես աջակցություն անհատույց բաշխելու նպատակով, Անգլիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական հիմնադրամի կողմից «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (1,046 տեղ, 7,669.92 կգ ընդհանուր քաշով, 112,947.35 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 4,250 ֆունտ ստերլինգ, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված