31 Մայիսի 2021, 436 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Նորայր Սարգսյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 45113944) 2021 թվականի ապրիլի 26-ին կնքված N ՆՍ-26/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սուրճի սեղանների ձեռքբերում` 690,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԻՆՏԵՐՖՈՒՌ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00459729) 2021 թվականի ապրիլի 26-ին կնքված՝ N ԼԷ-26/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հայելի, դեկորի, սեղանի և աթոռների ձեռքբերում` 1,080,832 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: