Փոխվարչապետերի որոշումներ

31 Մայիսի 2021, 441 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման» («ARDA») ոչ առևտրային կազմակերպության կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (122 տեղ, 7,332 կգ ընդհանուր քաշով, 38,673.32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,874.94 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված