31 Մայիսի 2021, 435 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 322-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Դեբետի զարգացում» ծրագրի մասին» N 322-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01849105) 2021 թվականի մարտի 30 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետի համայնքապետարանի տանիքի վերանորոգում՝ 1,963,720 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01849105) 2021 թվականի ապրիլի 1 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախից տարհանված քաղաքացիների համար վերականգնվող տան հին տանիքի ապամոնտաժում և նոր տանիքի կառուցում՝ 3,286,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԳԵՈՌԻՍԿ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00051495) 2021 թվականի ապրիլի 13 ին կնքված N ՀՄ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինժեներաերկրաբանական ծառայությունների մատուցում՝ 3,721,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տրաենգլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00158584) 2021 թվականի ապրիլի 26 ին կնքված N 210416.1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետի համայնքում գործող հին արտաքին լուսավորության բարելավում՝ 6,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վի Ջի Էմ Փրոջեքթս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02684214) 2021 թվականի մարտի 10 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետի համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի այգու ցանկապատի և դարպասի տեղադրում՝ 3,675,433 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: