Փոխվարչապետերի որոշումներ

25 Մայիսի 2021, 432 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշման հավելվածով հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի իններորդ ենթակետում «Խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)» բառերը փոխարինել «Խոշոր եղջերավոր և տոհմային ընտանի կենդանիների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)» բառերով և երեսուներկուերորդ ենթակետը «Չնախատեսված ծախսեր, 300,000 (երեք հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)» բառերը փոխարինել «Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)» բառերով.
2) 10-րդ կետի տասներեքերորդ ենթակետում «Խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Խոշոր եղջերավոր և տոհմային ընտանի կենդանիների ներմուծում, տարեկան 40,000 (քարասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ» բառերով և երեսունչորսերորդ ենթակետում «Չնախատեսված ծախսեր, 300,000 (երեք հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ» բառերով:
2. Սահմանել, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված «Բլանշ» ցեղատեսակի տոհմային ոչխարները (77 հատ, 31,524 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում: