18 Մայիսի 2021, 422 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2021 թվականի ապրիլի 28-ին կնքված N 28/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 22-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տների մասնակի նորոգում» ծրագրի մասին» N 134-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: