Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2021, 416 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) «Շինմոլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05544541) 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված N 22/0421 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» կրթական հիմնադրամի
կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: