17 Մայիսի 2021, 415 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) մեկ հատ խաղային հեռակառավարման վահանակ և մեկ հատ տվիչ՝ 2.6 կգ ընդհանուր քաշով, 369 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,140 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) մեկ հատ ականջակալ՝ մեկ կգ ընդհանուր քաշով, 99.95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,900 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) մեկ հատ ականջակալ՝ 0.7 կգ ընդհանուր քաշով, 399.95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,730 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) մեկ հատ ֆոտոխցիկի ոսպնյակ՝ 1.1 կգ ընդհանուր քաշով, 999 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,290 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) մեկ հատ եռոտանի կանգնակ՝ 4.8 կգ ընդհանուր քաշով, 401.03 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 18,720 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) մեկ հատ ֆոտոխցիկի օբյեկտիվի մաս, մեկ ֆոտոխցիկ իր լրակազմով և մեկ տուփ ֆոտոխցիկի մարտկոց՝ 2.6 կգ ընդհանուր քաշով, 1,807.49 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,140 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
7) 46 հատ համակարգչային մոնիտոր, 40 հատ համակարգչային ստեղնաշար և մեկ դյուրակիր համակարգիչ՝ 63,694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,255.78 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն: