Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2021, 411 - Ա

«ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13րդ հոդվածի 2րդ մասի 1ին և 3րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության կողմից՝ որպես աջակցություն, «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 1,293 կգ ընդհանուր քաշով, 6,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,050 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված