Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 360 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բեսթ փրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի ապրիլի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրիի Թումո կենտրոնի համար սեղանների պատրաստում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02247256) հետ 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ սարք-տպիչի ձեռքբերում՝ 342,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: