Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 14-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 18-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «119,126,000 դրամ» բառերը փոխարինել «139,426,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «GARNI Foundation» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռները (քնապարկեր, ուսապարկեր, հագուստ՝ 6,482 կգ ընդհանուր քաշով, 24,530 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, և 2015 թվականի արտադրության, Dodge Ram 1500 մակնիշի ավտոմեքենա, նույնականացման համարը՝ 1C6RR6STXFS722913, 10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

հավելված