Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 399 - Ա

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ավստրալիայի «Արմինյան քրիշչըն միշըն ինքորփորեյթիդ» մարդասիրական հիմնադրամի կողմից՝ որպես աջակցություն «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (757 տեղ, 10,200 կգ ընդհանուր քաշով, 352,304.50 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,508.5 ավստրալիական դոլար և 700 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը (բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի):
2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր