Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 393 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) բժշկական և հիգիենիկ պարագաներ՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով և նոր հագուստ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում բաշխելու նպատակով՝ 17 տեղ, 2,710 կգ, 47,251.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 18,325 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) խաղալիքներ և ձեռնափայտ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում բաշխելու նպատակով՝ 575.04 կգ, 5,005 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: