9 Նոյեմբերի 2018, 278 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ռեպուբլիկա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02627517) 2018 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված N 109 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 3,299,920 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2018 թվականի օգոստոսի 10-ին կնքված N 2730-100818 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բույսերի, ծաղկամանների և խնամքի պարագաների մատակարարում` 360,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Աֆալան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861358) 2018 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N 2797-310818 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 11,320,958 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի օգոստոսի 13-ին կնքված N J597-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և կենցաղային ապրանքների մատակարարում՝ ամսական 45,957 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: