Փոխվարչապետերի որոշումներ

23 Ապրիլի 2021, 342 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ՈՒ ԽՆԱՄՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13րդ հոդվածի 2րդ մասի 1ին և 3րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 106,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023