23 Ապրիլի 2021, 340 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տեխնոպլաստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02532786) 2021 թվականի մարտի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 553,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Toon Boom Animation Inc. ընկերության հետ 2021 թվականի մարտի 31-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի տարեկան արտոնագրերի ձեռքբերում՝ 2,666.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 266.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի: