Փոխվարչապետերի որոշումներ

23 Ապրիլի 2021, 327 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ հանդիսությունների դահլիճի կահավորման նպատակով, անհատուց հանձնման ծրագիրը`
1) աթոռ՝ 40 տեղ, 910 կգ ընդհանուր քաշով, 30,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,960,630 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) լուսատուներ՝ մեկ տեղ, 19 կգ ընդհանուր քաշով, 3,425.82 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 118,350 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) գործվածք՝ մեկ տեղ, 4,5 կգ ընդհանուր քաշով, 1,380 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,120 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023