Փոխվարչապետերի որոշումներ

23 Ապրիլի 2021, 337 - Ա

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից անհատ բարերարների նվիրատվություններով ձեռք բերված ութ շտապօգնության ավտոմեքենայի (36,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,000 եվրո, ավտոմեքենաների և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին՝ նշված շտապօգնության ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված