Փոխվարչապետերի որոշումներ

23 Ապրիլի 2021, 332 - Ա

«ԱՐԱԳԱԾ 4090» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860» գիտամշակութային կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ բեռների (մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը՝
1) 7 տեղ, 1953.4 կգ ընդհանուր քաշով, 38,500 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելված 1-ի.
2) «Complex International SAS» կազմակերպության միջոցով ուղարկված հագուստը՝ 96 տեղ, 1,473.7 կգ ընդհանուր քաշով, մեկ եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը.
3) «Yan logistics» կազմակերպության միջոցով՝ 397 տեղ, 5,869 կգ ընդհանուր քաշով, 161,590 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,900 եվրո, ցանկը՝ համաձայն հավելված 2-ի:
2. «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված1

հավելված2

 

Արխիվ

2021

2020