23 Ապրիլի 2021, 346 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 871-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04717139) «էյ-էմ-էյչ» Աուդիտ ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02246786) 2021 թվականի մարտի 15-ին կնքված N ԱՀ/007/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների իրականացում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի մասին» N 871-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: