Փոխվարչապետերի որոշումներ

9 Ապրիլի 2021, 302 - Ա

«ՇՈՂԻԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել որպես աջակցություն անհատույց բաշխելու նպատակով, Գերմանիայի Դյուրեն քաղաքի Ավետարանական բապտիստ եղբայրների միաբանության կողմից, «Շողիկ» հայկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (13,850 կգ
ընդհանուր քաշով, 839 եվրոյին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,000 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն
հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի
համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023