Փոխվարչապետերի որոշումներ

8 Ապրիլի 2021, 290 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝
3,252,960 դրամ ընդհանուր արժողությամբ «Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Հայաստանի
ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) և «Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)
հասարակական միության հետ (ՀՎՀՀ` 04717629) 2021 թվականի մարտի 5-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպերպում և իրականացում՝ 3,252,960 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն  կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն՝
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ
ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:  

հավելված

Արխիվ

2024

2023