8 Ապրիլի 2021, 289 - Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,278,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր
եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի
ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից
կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված
ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: