Փոխվարչապետերի որոշումներ

8 Ապրիլի 2021, 288 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 97,612,180 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների
նորոգման և ամրակցման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՎՀՀ՝
02507456) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2021
թվականի մարտի 15-ին N ՀՀ/ՄԱ-01/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է վեց կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների
երկրորդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 97,030,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ամիրան Բադիշյան Գալիկի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27994191) 2021 թվականի
մարտի 15-ին N ՀՀ/ՀՀ-02/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների երկրորդ փուլի
շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 582,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի
ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված
ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023