Փոխվարչապետերի որոշումներ

8 Ապրիլի 2021, 284 - Ա

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Նիդերլանդների քաղաքացի Ռոնալդ Մեսսեմեյքերի կողմից՝ որպեսօժանդակություն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հասցեով ուղարկված ութ հատ հեռադիտակի (6.71 կգ ընդհանուր քաշով, 200 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,250 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի
16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023