5 Ապրիլի 2021, 273 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 832-Ա, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 865-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 11-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ից ամերիկահայ բարերար, «Արմենիան Լայթհաուս»
բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (336 արկղ,22,110 ԼԲՍ ընդհանուր քաշով, 43,192 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,500 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բեռի
բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» ծրագրի մասին» N 832-Ա,
դեկտեմբերի 28-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Պնակ մը կերակուր» ծրագրի մասին» N 865-Ա և 2021 թվականի հունվարի 11-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 11-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում: