Փոխվարչապետերի որոշումներ

31 Մարտի 2021, 263 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 788-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդասիրական օգնություն պատերազմից տուժած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի մասին» N 788-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «430,000,000 դրամ» բառերը փոխարինել «607,320,360 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ափրիքոթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02276922) հետ 2021 թվականի մարտի 3-ին կնքված N 03/03/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոդուլյար տների համար նախատեսված պանելների ձեռքբերում՝ 11,627,312.40 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01849105) հետ 2021 թվականի մարտի 2-ին կնքված N Infra/Constr01-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Դսեղ համայնքում երկու պանելային տների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 30,975,370 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01849105) հետ 2021 թվականի մարտի 9-ին կնքված N Infra/Constr03-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Դեբետ համայնքում մեկ երկհարկանի բնակելի շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 99,525,970 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) հետ 2021 թվականի մարտի 2-ին կնքված N Infra/Constr04-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Դսեղ համայնքում հիմնադրամի սեփականություն հանդիսացող շենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ 35,186,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

հավելված

Արխիվ

2024

2023