Փոխվարչապետերի որոշումներ

31 Մարտի 2021, 266 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Իսրայելի «Եվրասիական հրեական կոնգրեսի» (Euro-asian jewish congress) կողմից Վրաստանի հրեաների միության միջոցով «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված «Մացա» հացի (25 տեղ, 330 կգ ընդհանուր քաշով, 90 ԱՄՆ-ի դոլար համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 35 ԱՄՆ-ի դոլար) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023