Փոխվարչապետերի որոշումներ

22 Մարտի 2021, 240 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N Մ-572-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից ձեռք բերված փայտամշակման երկու սարքավորումները (3 տեղ, 1,020 կգ ընհանուր քաշով, 11,300 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 600 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար» ծրագրի մասին» N 572-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: