22 Մարտի 2021, 236 - Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ, ՁՄՌԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԿԽԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող՝ 148,883,164 դրամ ընդհանուր արժողությամբ «Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքվաց` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2021 թվականի փետրվարի 19-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների մատակարարում՝ 981,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
2) «Գարուն հյուրանոց» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03015321) 2021 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 1,153,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում՝ 1,184,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: