Փոխվարչապետերի որոշումներ

19 Մարտի 2021, 231 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 174-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 174-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «19,033.27 եվրո» բառերը փոխարինել «18,933.27 եվրո» բառերով.
2) որոշմանը կից ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված