Փոխվարչապետերի որոշումներ

17 Մարտի 2021, 223 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 612,060,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծառայությունների մատուցում՝ 2,125,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 7,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02587972) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված N Վ-01/06/2020-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բժշկական պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Խաս Խազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված N Վ-01/06/2020-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների մատակարարում ՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի համայնքապետարանի հետ (ՀՎՀՀ՝ 04403011) 2020 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված N S-07/11/2020 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հացիկի համայնքում խաղահրապարակի տեղադրում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի (Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 02636688) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տարածքի վարձակալում՝ 38,758,518 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02538542) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N AR170120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ԹիՔեյ ընդ Պարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02604375) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Հեքս Դիվիժն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00154636) 2021 թվականի հունվարի 25-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են 2021 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային փոխադրումների ինտերնետային կայքի նախագծում և պատրաստում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023