Փոխվարչապետերի որոշումներ

16 Մարտի 2021, 221 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 1,600,000 եվրո և 8,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2010 թվականի նոյեմբերի 29-ին կնքված N 029/05/11/2010 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 650,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱրմենՏել», այսուհետ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի հունիսի 14-ին կնքված` N 113294886 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 6276081 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 06-1109-51) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված