Փոխվարչապետերի որոշումներ

16 Մարտի 2021, 219 - Ա

«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան կողմից, Արցախից տեղահանված բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված օգտագործված հագուստի և կոշիկի (18 տեղ, 386 կգ ընդհանուր քաշով, 200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 487.89 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023